Գոշի լիճ

Գոշ, լեռնային անտառապատ լիճ Հայաստանի Տավուշի մարզում՝ Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք[1]։

Աշխարհագրություն

Առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 կմ² էր երկարությունը՝ 100 մ, լայնությունը՝ 80 մ։ Առավելագույն խորությունը 8 մ էր, ջրի ծավալը՝ 1500 մ3։ Տվյալները փոփոխության են ենթարկվել մաքրման նպատակով լճի մակարդակի իջեցումից հետո[2][3][4][5] և դեռ նոր հաշվարկներ չեն կատարվել։ Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14 °C։

Լճի ոչնչացում

Ըստ Hetq.am լրատվական գործակալության կողմից ներկայացված փաստերի, 2017 թվականի ապրիլի սկզբին «Վենդոռ» ընկերությունը Դիլիջան ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել և սկսել լիճը ու հարակից տարածքը փորել, ինչպես նաև այնտեղ տանող գրունտային ճանապարհը լայնեցնել ու հարթեցնել՝ կտրելով ու վնասելով բազմաթիվ ծառեր։ Այդ աշխատանքների հետևանքով մի քանի մետրով կրճատվել է լճի հայելային մակերեսը, ջրային պաշարները աղտոտվել են, սկսվել է լճի ճահճացման գործընթաց, ափի ամբողջ երկայնքում կուտակվել է շուրջ 2 մետր բարձրությամբ տիղմային կուտակումներ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է լճում բնակվող խեցգետնի պոպուլացիան[3][4][4]։ Բնապահպանության նախարարությունը այս կապակցությամբ պաշտոնական պարզաբանում է տվել, որ «Վենդոռ» ընկերության հետ կնքվել է կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու պայմանագիր, որի համաձայն «Վենդոռ» ընկերությունը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը[6]։

Գոշի լիճ, Դիլիջանի տեսարժան վայրեր

ԳոշավանքՆոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք։

Ըստ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ վանքի առաջին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը Հաղարծինի վանահայր Խաչատուր Տարոնացին Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի։

1237–1241 թվականներին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար Ավագ Զաքարյանի կառավարիչ Գրիգոր Տղա իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»։ Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է։ Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև 1241 թվականը) գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը։ 1254 թվականին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին։

Goshavank monastery complex general wiev from south (from shrine og Mkhitar Gosh).jpg

Իջևան, քաղաք Հայաստանի Տավուշի մարզում։ Գտնվում է Աղստև գետի ափին՝ Երևանից 142 կմ հեռավորության վրա։ Մարզի վարչական կենտրոնն է։

Իջևանը գտնվում է Աղստև գետի երկու ափերին` Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին։ Քաղաքը Երևանից գտնվում է 142 կմ հեռավորության վրա։ Իջևանը շրջապատված է լեռներով՝ պատված սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են ալպիական մարգագետինները։

Իջևանի դենդրոպարկ գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքում[1]։ Դենդրոպարկում կա 650 ծառ ու թուփ։ Բույսեր կան բոլոր մայրցամաքներից՝ բացառությամբ Ավստրալիայի։

Գտնվում է Աղստև գետի աջ ափին՝ գետի հին հունի տեղում, որը ծածկված է հողի շերտով։

Իջևանի դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին՝ Լյուդվիգ Սայադյանի կողմից։ Դենդրոպարկում է գտնվում աշխարհում միակ արջատխլենու արահետը, կան հսկա սեյբաներ, վայրի լիմոնենիներ, վայրի խնձորենի։ 2015 թ.-ի դրությամբ դենդրոպարկի տնօրենը Մեխակ Սայադյանն է՝ Լյուդվիգ Սայադյանի որդին[2]։

Մակարավանք[2]Ագռավավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։

Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք[3]։

Մատուռը կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։ Ըստ բնագիրներին մատուռի պատերին, վրացի իշխան Գեորգին (1156-1184 թվականներին) ազատել է վանքը հարկերից։ Նաև հայտնի է, որ գմբեթը վերանորոգել է 1213 թվականին աթաբեկ Իվանե Զաքարյանը։ Մորո-Ձորո մատուռը 1980 թվականին ենթարկվել է վերանորոգման։ Այժմ գտնվում է նորմալ վիճակում։

Վանքի Սբ. Աստվածածինը փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-րդ դարում մոխրագույն բազալտի տաշած քարերով՝ կրաշաղախով (նախնական ծավալը պահպանվել է մինչև գմբեթարդները)։ 6-7-րդ դարերում սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը։

Թողնել մեկնաբանություն